Հայաստան

«Արագիլ ավիաուղիները» վերսկսում է իր նախագիծը՝ Հայաստանից ուղիղ չվերթով դեպի ԱՄՆ

«Արագիլ ավիաուղիներ» ավիաընկերության նախկինում կասեցված նախագիծը, որի նպատակն էր ուղիղ չվերթներով կապել Հայաստանը ԱՄՆ-ի և Լատինական Ամերիկայի հետ, ընդմիջումից հետո կվերսկսվի։

Կարդա ավելին

Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգը կարդիականացվի

Երևանի հեռուստաաշտարակի լուսավորությունը շուտով կհամալրվի նոր, ժամանակակից լուծումներով։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ նախագծի նպատակը նորարարական, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական արժեք ունեցող լուսային համակարգի ներդրումն է։

Կարդա ավելին

Կվերանայվի կրթաթոշակների տրամադրման համակարգը․ կրթության համակարգում նոր փոփոխություններ են սպասվում

Մայիսի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերը։

Կարդա ավելին

Քննչական կոմիտեն հանցանք չի տեսնում անվտանգության աշխատակցի կողմից բռնություն կիրառելու միջադեպում

Մայիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստանի գավաթի եզրափակիչից հետո միջադեպ է տեղի ունեցել։ «Նոա» — «Արարատ-Արմենիա» հանդիպումից հետո «Thor» անվտանգության ծառայության աշխատակիցը բռնություն է կիրառել խաղադաշտ մտած անչափահաս երկրպագուի նկատմամբ։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել է, որ վարույթ չի նախաձեռնվել։

Կարդա ավելին

6 տարեկանից մեծ երեխաները կսովորեն իրենց տարիքին համապատասխան դասարանում

2024-2025 ուսումնական տարում ուժի մեջ կմտնի նոր կարգավորում․ երեխան, որը 6 տարեկանից ավելի մեծ է, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանում և կրթություն ստանա համապատասխան դասարանում: Սրա մասին մայիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։

Կարդա ավելին