Month: Ապրիլի 2025

Մարտուն Գրիգոյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Գյումրի համայնքի ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգոյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողով: Հանձնաժողովը գրանցումն ուժը կորցրած էր ճանաչել։ Սակայն, այսօր՝ ապրիլի 14-ին, Մարտուն Գրիգորյանը հայտարարել է ինքնաբացարկ ներկայացնելու որոշում։ Նա մանդատը չի վերցնի։

Կարդա ավելին

ԱՄՆ-ն սպառնում է արտաքսել անօրինական կերպով բնակվող հայերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալությունից հետո հայտարարել էր, որ անօրինական կերպով ԱՄՆ-ում բնակվող ներգաղթյալները կարտաքսվեն։ Հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն կարող է արտաքսել 2808 հայերի։ Այսօր՝ ապրիլի 14-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտարարեց, որ «եթե ճանաչում եք Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց, խրախուսեք նրանց հեռանալ՝ նախքան պետական մարմինների կողմից բացահայտվելը»։

Կարդա ավելին

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից Հայաստանը կվերադառնա 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալով

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող մարզիկները 6 մեդալ նվաճեցին՝ 3 արծաթե, 2 բրոնզե և 1 ոսկե։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտում միակ ոսկե մեդալը նվաճեց Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը, ով դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն։

Կարդա ավելին

Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մեդալակիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության փուլի բրոնզե մեդալակիր:

Կարդա ավելին