Month: Ապրիլի 2025

Արարատ Միրզոյան-Հաքան Ֆիդան հանդիպում. ի՞նչ կարող է թաքնված լինել պաշտոնական լռության հետևում

Ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացած Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Հաքան Ֆիդանի հանդիպումը, թեև հրապարակայնորեն ներկայացվեց որպես հերթական աշխատանքային քննարկում, իրականում կարող է ունենալ ավելի խորքային նշանակություն։ Թեև Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ կետերն ու միջազգային զարգացումները, այս ձևակերպումն իր մեջ կարող է պարունակել մի շարք կարևոր, բայց չհրապարակվող հարցադրումներ։

Կարդա ավելին

Բուխարեստում բացվել է Ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում Բուխարեստի Ազգային թատրոնի «Ռոտոնդա» սրահում բացվել է «Հայ կինը՝ Ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ցուցադրություն։ Միջոցառումը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ՝ Ռումինիայի Հայոց միության Մշակույթի կենտրոնի, Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Հայ առաքելական եկեղեցու տեղական թեմի և Բուխարեստի ազգային թատրոնի աջակցությամբ։

Կարդա ավելին

Սահմանից այս կողմ Արցախն ապրում է․ Ննգի

2023 թվականի պատերազմի ժամանակ մեր գյուղը համարվում էր ամենաապահովը։ Մյուս գյուղերից գալիս էին մեր մոտ։ Մի մասը դպրոցում էր մնում, մի մասը՝ տներում, մյուսն մասն էլ՝ նկուղներում։ Հիշում եմ՝ թուրքերը ռուսների հետ եկան գյուղ՝ զինաթափելու։ Գյուղապետը գնաց Մարտունի, եկավ ու ասեց, որ տեղահանվում ենք։ Մի պայուսակից ավել բան չպիտի վերցնեինք, ավտոներ էլ չկային, որ դուրս գայինք գյուղից։

Կարդա ավելին

Խաղաղության խոստումներ հին նախապայմանների ստվերում․ Հաաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպել են

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով պանելային քննարկման ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը

Կարդա ավելին

Հաստատվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության նախագիծը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 3-ին ստորագրել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման նախագծի փորձաքննության դրական եզրակացությունը։

Կարդա ավելին