Տնտեսություն

Վրացական մաքսայինները չեն տեսնում խնդիր. Հայաստանը փնտրում է լուծումներ

Հայաստանյան գինի և կոնյակ արտահանող մի քանի ընկերությունների բողոքի ֆոնին Վրաստանի եկամուտների ծառայությունը հայտարարում է՝ մաքսային հսկողության գործընթացներում որևէ արտառոց բան տեղի չի ունենում։

Կարդա ավելին

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ մտավ․ ի՞նչ հնարավորություն է սա Հայաստանի համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Իրանի միջև 2025 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ մտավ գործել ազատ առևտրի համաձայնագիրը։ Այն կնպաստի ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի աճին։ Համաձայնագիրը կողմերի միջև առևտրաշրջանառությունը կհասցնի 12 միլիարդ դոլարի։ Այն կրկնակի կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը։

Կարդա ավելին

Էկոնոմիկայի նախարարը կմեկնի Վրաստան՝ կոնյակի սպիրտի արտահանման հարցը լուծելու

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնի Վրաստան՝ կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներն անձամբ ուսումնասիրելու և հնարավոր լուծումներ գտնելու։

Կարդա ավելին

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության սահմանաչափը կկրկնապատկվի

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի սահմանաչափը կդառնա 500 մլն դրամ։ Սա նշանակում է, որ, օրինակ, բանկը գումար է տրամադրում կոնկրետ նպատակի՝ տեխնիկայի ձեռքբերման համար: Քանի դեռ գումարն ամբողջապես մարված չէ, գնումը համարվում է բանկի սեփականությունը, իսկ ֆինանսավորում ստացած անձը համարվում է վարձակալ: Պայմանագրի ավարտին վարձակալը կարող է մեքենան վերադարձնել սրահ կամ ամբողջությամբ մարել գումարն ու դառնալ սեփականատեր:

Կարդա ավելին

Մեծամորի տոմակայանը 4,5 ամսով կդադարեցնի աշխատանքը

Հայկական ատոմային էլեկտրակայանը 2026 թվականին մոտ 4,5 ամսով կդադարեցնի աշխատանքը պլանային վերանորոգման համար։ Սրա մասին հայտնել է ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կայան կատարած այցի ընթացքում։

Կարդա ավելին